-
12.03.2015|
12:28
Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումը հանդուրժողականության և միասնականության կոչն է միջազգային հանրությանը՝ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Գերմանական Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին:
-
12.03.2015|
02:45
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ:
-
10.03.2015|
13:28
Այսօր կառավարության նիստում պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը և վարչապետը կրկին տարակարծություն ունեցան: Իսկ պատճառը Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցի լուծարումից հետո գույքը քաղաքապետարանին հանձնելն էր:
-
09.03.2015|
14:58
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանին շնորհեց «Հայկյան- 2014» մրցանակ:
-
09.03.2015|
13:03
Հռոմեական կաթոլիկ Սուրբ եկեղեցու Անդրկովկասյան վարչության Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս մայր տաճարում Հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի հետ համատեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո:
-
08.03.2015|
22:55
Կանանց միջազգային օրը անակնկալ այցելություններ են կազմակերպվել ցեղասպանությունը վերապրած, հարյուր և ավելի տարեկան, ինչպես նաև տուն-ինտերնատներում բնակվող կանանց:
-
08.03.2015|
12:32
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության կասկածանքով ձերբակալվել է 2 մարդ՝ ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։
-
08.03.2015|
12:30
«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց Մարտի 8-ի տոնական առիթով:
Գարնանային վերազարթոնքի այս օրերին մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` իրենց անզուգական առաքելության մեջ:
-
08.03.2015|
12:27
ՈՒկրաինայի հայոց թեմի առաջնորդարանից և Կիևի հայ համայնքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 7-ին Խարկով այցի ընթացքում հյուրանոցում հանկարծամահ է եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից ՈՒկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը (սրբազանը 69 տարեկան էր):
-
07.03.2015|
16:38
Կարծում եմ` ոչ ոք դեմ չէր լինի, որ կանանց նվիրված միամսյակը դառնար 365 օր և ավելի: Ամեն օր ծաղկեփնջեր նվիրելու կամ ծաղկեփնջերի սպասելու հարկ չէր լինի: Որովհետև, ըստ ամենայնի, լավագույն նվերը սերն է: